Կառավարությունը պետական հիմնարկ է լուծարում
«Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշումը կայացվեց կառավարության օգոստոսի 8-ի նիստում։
Երկուսն էլ պետական հիմնարկներ են, բաժնետոմսերի կառավարման լիազորությունը պատկանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Նախարարությունն էլ քննարկել և վերանայել է ընկերություների հետագա գործունեության նպատակահարմարությունը, գործառույթները, ինչի արդյունքում հանգել նման որոշման:
Ըստ հիմնավորման՝ այսպես ավելի արդյունավետ կգործեն։