Զինհաշմանդամներին աշխատանքի տեղավորելու դեպքում՝ գործատուին ֆինանսական աջակցություն կտրամադրվի
Ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք ստացածներին եւ զինհաշմանդամներին աշխատանքով ապահովելու դեպքում, պետությունը գործատուին ֆինանսական աջակցություն կտրամադրի։
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 12–ին, հաստատեց ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրելու մասին որոշման նախագիծը։
«Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրվում է ՝ աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով»,– զեկուցեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։