Թեհրանում ՌԴ-ի դեսպան Լևան Ճաղարյանը հինգշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի կողմից քննադատված հրապարակման լույսի ներքո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: 

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝  կապված Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ համատեղ հրապարակված լուսանկարին իրանական հասարակության վիճահարույց արձագանքի հետ»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ ՌԴ դեսպանը հանդիպել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ: Հանդիպումը, ինչպես դեսպանությունը նշել է Twitter-ում, տեղի է ունեցել «այն պատմական աստիճանների վրա, որտեղ անցկացվել է Թեհրանի կոնֆերանսը 1943 թվականին», որի ընթացքում ուրվագծվել են հետպատերազմյան Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգի ուրվագծերը: 

Սա հարուցել է իրանցի քաղաքական գործիչների քննադատության ալիքը: Մասնավորապես, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուսանկարն անվանել է «ծայրահեղ անպատշաճ», իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը մատնանշել է «վճռական դիվանագիտական պատասխանի» անհրաժեշտությունը, եթե երկու երկրների դեսպանները ներողություն չխնդրեն: 

Ավելի ուշ Ռուսաստանի դեսպանատունը, «ոչ միանշանակ արձագանքի» լույսի ներքո, հայտարարել է, որ հրապարակումը հակաիրանական իմաստ չունի, և որ լուսանկարի միակ իմաստն է՝ հարգել դաշնակից պետությունների համատեղ ջանքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ պայքարում: 

Թեհրանը զգայուն է պատմության այն ժամանակաշրջանների նկատմամբ, որոնք կապված են իր տարածքում օտարերկրյա զորքերի առկայության հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, խորհրդային և բրիտանական ուժերի ներկայությունը Իրանի տարածքում պայմանավորված էր դաշնակից երկրների մտավախություններով, որոնք, իրենց հերթին, կապված են նացիստական Գերմանիայի հետ Իրանի կապերի հաստատման հետ, այդ իսկ պատճառով 1941 թվականի օգոստոս-սեպտեմբերին նրանք իրականացրեցին գործողություն՝ տեղակայելով իրենց զորքեր և վերահսկողություն սահմանելով երկրի տարբեր մասերի վրա:

Нет описания.

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն