ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը։

Մասնավորապես, օգոստոսի 20-ից 25-ը փակ է լինելու Նարեկացու փողոցը՝ հիվանդանոցից մինչև Միկոյան փողոց։ Օգոստոսի 23-ից 25-ը մեքենաների համար փակ են լինելու Քաղաքային ամֆիթատրոնի հարակից տարածքները։ Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Եղեգնաձորի ավտոկայանում։ Հյուրերի համար առանձնացված են ավտոկայանատեղիներ քաղաքի հետևյալ հատվածներում՝ Շահումյան փողոցի վերջնամաս, Նարեկացու փողոցի վերջնամաս՝ եկեղեցու հարևանությամբ, Վարդան Զորավարի փողոց, ինչպես նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի հարևանությամբ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն