Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր:

Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում:

Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ:

Այսպիսով՝ կոշտ կենցաղային աղբը, կեղտաջուրն այլևս չեն լցվի Երևանյան լիճ` հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն