Վեց ամսում կոռուպցիայի համար մեղադրվել է 323 անձ, 15-ի պաշտոնավարումը դադարեցվել է
Քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։
Ըստ ՔԿ հրապարակած հաղորդագրության, 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ:
Վերը նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ:
Նշված ժամանակահատվածում հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 304 քրեական գործ ստացվել է ՀՀ քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և Կոմիտեի այլ ստորաբաժանումներից: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 7 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են մասեր՝ 18:
Հրապարակած տեղեկատվության համաձայն, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում գտնվող 1294 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.
•1-ը՝ ՀՀ քր. օր-ի 154.2-րդ հոդվածով նախատեսված ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը,
•18-ը՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ,
•22-ը ՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խարդախություն, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•188-ը՝ ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•200-ը ՀՀ քր. օր-ի 179 րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրացնելը կամ վատնելը, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
•2-ը՝ ՀՀ քր. օր-ի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը),
•12-ը՝ ՀՀ քր. օր-ի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքը,
•61-ը՝ ՀՀ քր. օր-ի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ,
կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,
•435-ը՝ ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,
•20-ը՝ ՀՀ քր. օր-ի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելը,
•6-ը՝ ՀՀ քր. օր-ի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը,
•74-ը՝ ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալը,
•7-ը՝ ՀՀ քր. օր-ի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը,
•21-ը՝ ՀՀ քր. օր-ի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալը,
•1-ը՝ ՀՀ քր. օր-ի 312.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը,
•101-ը՝ ՀՀ քր. օր-ի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքը,
•125-ը՝ ՀՀ քր. օր-ի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 252 քրեական գործ, 196 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 142-ը` արդարացման, 54-ը` ոչ արդարացման հիմքով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 56 քրեական գործ:
Կասեցվել է 50 քրեական գործի վարույթ, որից 46-ը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, 1-ը՝ այլ հիմքով:
Ըստ ենթակայության է ուղարկվել 37 քրեական գործ: Միացվել է 88 քրեական գործի վարույթ:
Անավարտ է մնացել 867 քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ
Քրեական հետապնդման է ենթարկվել 537 անձ, որոնցից 27-ը ձերբակալվել է, 21 անձ ազատվել է ձերբակալումից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 323 անձ:Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան ներկայացված միջնորդություններից 7-ը մերժվել է, 15-ը՝ բավարարվել, 5 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, 15 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:
Կալանավորումից ազատվել է 6 մեղադրյալ, որից 2-ը՝ դատախազի կողմից, 4-ը՝ դատարանի: Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 37 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 83 անձի նկատմամբ: Դատի է տրվել 76 անձ: Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 467 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել է 2-ը:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն հանցագործություններով ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով և ավարտված քրեական գործերով պատճառված գույքային վնասի և դրա վերականգման վիճակի մասին 89 քրեական գործով և ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութով պատճառվել է գույքային վնաս: Նշված գործերով և մերժած նյութերով անձանց թիվը՝ 128, որից 67-ը՝ պաշտոնատար անձ:
Պատճառված գույքային վնասի չափը կազմել է 1.294.665.509 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.280.739.509 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 13.926.000 ՀՀ դրամ:
Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 190.492.041 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 182.115.041 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 8.377.000 ՀՀ դրամը:
Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 123.931.929 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 99.635.132 ՀՀ դրամը: