Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի արվարձանների Լե Բուրժե օդանավակայանում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,  հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Հստակեցվում է, որ դա տեղի է ունեցել շաբաթ երեկոյան մասնավոր ինքնաթիռից դուրս գալու ժամանակ, որն ժամանել է Ադրբեջանից։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հայցով դիմել էր հանրապետության անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարարը կալանավորվել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն