Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական ​​հսկողության տակ է գտնվում, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը, հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով Փարիզի դատախազության հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա 5 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ կարձակվի և շաբաթը երկու անգամ պետք է ներկայանա ոստիկանական բաժանմունք։

Հիշեցնենք, որ Պավել Դուրովը Ֆրանսիայի ոստիկանության կողմից ձերբակալվել է շաբաթ երեկոյան՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում․ նա իր անձնական ինքնաթիռով ժամանում էր Ադրբեջանից:

Դուրովին մեղադրանք է առաջադրվել նախկինում հայտարարված 12 հանցագործություններից 6-ում, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու, հանցագործություններ թաքցնելու համար։

Փարիզի դատախազությունը հայտնել է նաև, որ Դուրովին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ անօրինական գործարքներ կատարելու նպատակով առցանց հարթակն օգտագործելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն