«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց պատգամավոր Արման Եղոյանին, որին ներկայացրեց նույն խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը:

Վերջինս իր խոսքում հայտնեց, որ ինքը և Արման Եղոյանը սովորել են եվրոպագիտություն, որը իր մեջ ներառում է եվրոպական տնտեսագիտության և իրավագիտության ուսումնասիրություն և աչքի ընկել դետալների հանդեպ ուշադրությամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ղազարյանին խնդրեց մասնավորեցնել, թե ինչ դետալների մասին է խոսքը։

«Այն նշանակում է, որ ուսանողը ոչ միայն առարկայական գիտելիքները մակերեսորեն ուսումնասիրելու արդյունքում կարողացել է համապարփակ վերլուծություններ ներկայացնել, այլ դետալների համադրությամբ կարողացել է ինչ-որ մի գործընթացի մասին շատ ավելի խորը վերլուծություն ներկայացնել»,- պատասխանեց Ղազարյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն