Լիտվան շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ։ Այս մասին գրառում է արված Լիտվայի ԱԳՆ «Թվիթեր»-ի էջում:
« Այս հիշարժան օրը մեր բարեկամներին մաղթում ենք անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա»,- նշված է գրառման մեջ: