ՔԿԱԳ գործակալության պետը Շվեյցարիայի հյուպատոսի հետ քննարկել է քաղաքացիական կացության ակտերի գրանցմանն առնչվող հարցեր
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ հյուպատոս Սանդրո Վիթվերի հետ, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿԱԳ գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Մանրամասն քննարկվել են ՀՀ արդարադատության ոլորտի թվային ծառայությունների www.e-services.moj.am հարթակի և ՔԿԱԳ գործակալությունում ներդրված՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման միասնական www.e-civil.am. համագարգի հնարավորությունները էլեկտրոնային ապոստիլով փաստաթղթերի վավերացման, որոշ երկրների դեսպանատների կողմից պահանջվող՝ ընտանեկան կարգավիճակի ստուգման հետ կապված հարաբերությունները, միջազգային որդեգրման հետ կապված հարցերը, և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով ծնված երեխաների ծննդի գրանցման առանձնահատկությունները: