Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար  Ղազարյանը գրում է.

«Հուսով եմ Հայաստանի պաշտպանական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով և օտարները չեն կարդում պաշտոնական հաղորդագրություններ, ըստ որոնց Ազգային ժողովի նախագահը (պատգամավոր) հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ, նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել մեկ այլ նախարարի հետ:

Մնում է պաշտոնական հաղորդագրություններ տարածեն, որ վարչապետը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ԱԺ նախագահին, պատգամավորը Facebook-ում Like է դրել նախարարի գրառմանը, փոխնախարարը TikTok-ում նոր տեսանյութ է հրապարակել և այդպես շարունակ:

Հայաստանը փաստացի ղեկավարում են ոչ միայն հայ ժողովրդի թշնամի ու դավաճան աբուլֆազականները, այլև սովորական խեղկատակներ` պետությունը դարձնելով ծաղրի առարկա:
Լուսանկարում ԱԺ պատգամավորի  պաշտոնական հանդիպում է ԱԺ պատգամավորի հետ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն