Անահիտ Բախշյանը իր facebook-յան իր էջում ահազանգում է.

«SOS.

Շների վնասազերծման քաղաքապետարանի ծառայություն, Երևանի Հարավ արևմտյան Ա-2 թաղամասի Շերամի 3 և 5 հասցեների բակում կա մի շուն, որը հարձակվում է երեխաների վրա, բնակիչները օրեր շարունակ զանգում են 011514539 հեռախոսահամարով, խոստանում են գալ և վնասազերծել շանը, սակայն մինչ այս պահը չեն եկել։

Քիչ առաջ տեղեկացա, որ շունը հարձակվել է թոռնիկիս վրա, զանգում եմ, սակայն հեռախոսազանգին պատասխանող չկա, չեմ հասկանում, սպասում եք, որ մի երեխայի վնա՞ս տա այդ շունը։ Խնդրում եմ վնասազերծել շանը»,- գրել է նախկին պատգամավորը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն