Առնվազն հազար մարդ Թել Ավիվում բողոքի ակցիայի է դուրս եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հնարավոր փոխարինման մասին լուրերի պատճառով։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ պարբերականի՝ բողոքի ակցիան տեղի է ունենում իսրայելցի քաղաքական գործիչ Գիդեոն Սաարի տան մոտ, որն, ըստ լուրերի, կարող է դառնալ երկրի պաշտպանության նոր նախարարը։

Սաարն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից նախկին կուսակիցն է, իսկ ներկայում զբաղեցնում է «Նոր հույս» քաղաքական հարթակի նախագահի պաշտոնը: 

Սեպտեմբերի 16-ին Ynet հարթակը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել է, որ «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչները, իբր, բանակցություններ են վարում Սաարի հետ պաշտպանության նախարարի պաշտոնում կառավարության կաբինետի կազմում ընդգրկվելու շուրջ:

Սաարն արտակարգ կառավարությանը միացել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, բայց մարտի վերջին հրաժարական է տվել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն