Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։

Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։

Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը, զարգացնենք մեր քաղաքները և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար։

Մեր երեխաներին թողնելով ինքնիշխան ու զարգացող երկիր՝ մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն պահպանել ու պաշտպանել մեր արժեքներն ու անկախությունը։ Միասնականությունը և միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն է։

Շնորհավոր Անկախության տոնը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն