Քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցության հայեցակարգը և դրանից բխող գործողությունների իրականացման ընթացքը
Արդարադատության նախարարության կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել են հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող իրազեկման ծրագրային առաջարկները և հաղորդակցման գործողությունների ծրագրին առնչվող այլ մանրամասներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը և իրականացված վերջին օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև տրվել են նվերների ինստիտուտին առնչվող և այլ հարցերի պատասխաններ: