Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ․ ավտոմեքենաները վերածվել են մետաղի ջարդոնի
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 01։00-ի սահմանում, Կոմիտասի պողոտայում, Արաբկիր թաղապետարանի հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 25-ամյա Արմեն Մուսայելյանի BMW մակնիշի 88 MS 888 համարանիշի, 26-ամյա Արման Նազարեթյանի Mitsubishi մակնիշի 79 NZ 700 համարանիշի, Nissan Teana մակնիշի 36 AT 368 համարանիշի եւ Honda Fit մակնիշի 36 UC 183 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երեւանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Mitsubishi-ին, ապա առաջ ընթացել ու բախվել ծառին, ապա նորից առաջ ընթացել ու բախվել ճանապարհին կայանված Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Անուշ Ներսիսյանին պատկանող Nissan Teana եւ Երեւանի բնակիչ 25-ամյա Արսեն Թովմասյանին պատկանող Honda Fit ավտոմեքենաներին, ապա հայտնվել կանաչ գազոնում։