Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ Գլխավոր դատախազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունել մեզ ընդունարանում՝ առանց լրատվամիջոցների։ Այս մասին Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Թույլ տվեք չծիծաղել։ Սա ձև չէ շփման: Այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժվարություն ունեն, որևէ պաշտոնյա առաջին հերթին կոչում ունի իր կյանքն ապահովող քաղաքացիների գումարներից ստացած հասույթով հանդերձ այդ քաղաքացիներին պատասխան տալու:

Եթե պաշտոնյայի, ծառայողի գիտակցությունն ունեք, ուրեմն վար իջեք ու պատասխանը տվեք այն հարցրերի, որոնք մենք այստեղ ներկայացրել ենք։ Այս գործերն ուղղված են հենց ՀՀ գլխավոր դատախազին, ու նա հենց պետք է պատասխանի։ Մենք սպասում ենք հենց նրան»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն