Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց 1 մլն 56 հազար դրամ հատկացնել «ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացման նպատակով:

Այս ծրագիրը ՀՀ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման և լողալու հմտություններին տիրապետելու հնարավորություն  կտա:

2024-ին փորձնական ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել Հայաստանի գործող լողավազաններից 9-ում, սակայն հայտարարված դրամաշնորհային մրցույթին հաղթող է ճանաչվել մեկ կազմակերպություն, որի լողավազանը համապատասխանում է սահմանված չափանիշներին:

Ծրագիրը 2024 թվականին իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հայտում ներկայացվել է որպես նոր ծրագիր, սակայն գումար չի հատկացվել:  Անհրաժեշտություն է առաջացել 2024 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում կատարելու և ծրագրին գումար հատկացնելու համար:

Այս փորձնական ծրագրի իրականացմամբ լող մարզաձևով կզբաղվեն դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները:1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը:1-ին և 2-րդ  խմբերում պապապմունքնեը կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն