Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Դա համապատասխանում է ամբողջ ԱՊՀ-ի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերին, կարծում է Լեբեդևը։

«Ռուսաստանը և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հրվ. Կովկասում իրավիճակի կայունացմամբ, որովհետև դա շատ մեծ հնարավորություններ է բացում: Այդ ժամանակ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները», – ասել է Լեբեդևը:

Ըստ նրա՝ այս առումով առաջարկները շատ են՝ և՛ Երևանից, և՛ Բաքվից։

«Առաջարկները ողջամիտ են, քանի որ դրանք տնտեսապես ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանին և Կասպից ծովի մյուս հարևաններին՝ Թուրքմենստանին, օրինակ՝ Իրանին և այլն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն