Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից.
2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել 500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն: