Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է COP29-ը։ Նա դատապարտել է Արցախում հայերի նկատմամբ էթնիկ զտումներից ուշադրությունը շեղելու նպատակով՝ Ադրբեջանի կողմից համաժողովի օգտագործումը։

OC Media-ին տված հարցազրույցում Թունբերգը բացատրել է, թե ինչու է որոշել միանալ Թբիլիսիի բողոքի ակցիային, այլ ոչ թե մասնակցել Բաքվի կլիմայի համաժողովին:



«Ադրբեջանը մի երկիր է, որը մեծապես կախված է հանածո վառելիքից, և ադրբեջանական վարչակարգը ծրագրեր ունի էլ ավելի ընդլայնելու հանածո վառելիքի արտադրությունը: Ցնցող է, որ Ադրբեջանի նման ավտորիտար, նավթից կախված պետությանը թույլ են տալիս հյուրընկալել կլիմայական գլոբալ իրադարձություն, ինչպիսին է COP-ը: Այս որոշումը ոչ միայն ազդում է կլիմայի վրա, այլև վիրավորանք է նրանց համար, ովքեր տառապում են շրջակա միջավայրի և մարդու իրավունքների խախտումներից»,- հայտարարել է Թունբերգը:

«Ես չեմ պատրաստվում Ադրբեջանում մասնակցել COP29-ին», — ասել է նա և շեշտել, որ համաժողովը տեղի կունենա մի երկրում, որի ռեժիմը ճնշում է իր ժողովրդին, շարունակում է էթնիկ զտումները հայերի դեմ և անտեսում է կլիմայական ճգնաժամը՝ առաջնահերթություն տալով հանածո վառելիքի ընդլայնմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն