Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայված 51 քանդակ հեռացվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է:

Այս մասին հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)՝  մտահոգություն հայտնելով վերոնշյալ արվեստի գործերի ճակատագրի առնչությամբ, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:

Կազմակերպությունը պահանջել է ադրբեջանական իշխանությանից բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը և պարզաբանել՝ արդյոք քանդակների հեղինակները կամ բնապահպանները ներգրավված են եղել դրանց տեղահանման գործընթացին:

Քանդակների հեղինակների թվում են Իսահակ Ապրեյանը, Ռոբերտ Ասկարյանը, Վիգեն Ավետիսը, Մայա Ավագյանը, Արա Բադալյանը, Բագրատ Բալաբեկյանը, Լուկա Կալոն, Անտոնիո դի Տոմասոն, Հայկ Հակոբյանը, Սպարտակ Հարությունյանը, Անանիա Քոչարյանը և ուրիշ արվետսագետներ:  


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն