Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանը հատելուն։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Էլեկտրոնային հերթում 1,405 բեռնատար կա, որոնցից 439-ը հայկական համարանիշներով են։

Այս պահին անցակետը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն