Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել
Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:
«Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա։ Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։
Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան իր էջում։