«Երկու լուր ունեմ հայտնելու՝ մեկը լավ, մեկը վատ»,- ԱԺ ամբիոնից ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ սկսելով լավ լուրից․

«ՀՀ հպարտ քաղաքացինե՛ր, շնորհավորում եմ, ոչ միայն 3 մլն վարչապետեր եք, պարզվում է՝ ձեր 80%-ը նաև հերոսներ են, շնորհավորում եմ։ Հիմա վատ լուրը. դուք հերոս եք, բայց հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով»,- ասաց Խամոյանը՝ անդրադառնալով շահարկվող թեմային, թե ՔՊ-ն հարկ վճարողին է հերոս անվանում։

«Դուք ուզում եք իրական հերոսների արժեզրկել՝ հարկ վճարողին հերոս անվանելով։ 2018 թվականի իշխանափոխության առաջին օրվանից ստանձնեցիք Արցախյան ազատամարտն ու հերոսներին բարոյալքելու գործընթացը»,- նշեց Խամոյանը՝ հավելելով, որ, այո՛, հերոս են նրանք, ովքեր ապահովում են իշխանավորների վայելքներն ու շռայլ ծախսերը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն