Ձորակում ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն օգնության են հասել փրկրարարները
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացի Ռ․ Ջ․-ին (ծնված 1956 թ.) պատգարակով դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: