ՀՀ-ում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ: Այդ մասին նշվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

«Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը:

Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` ալկոհոլը դասակարգված է որպես քաղցկեղածին։

Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, որը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը:

Ալկոհոլի վնասակար օգտագործումն ավելի քան 200 հիվանդության և վնասվածքների առաջացման պատճառ է։

Աշխարհում տարեկան շուրջ 3 միլիոն մարդ մահանում է ալկոհոլի գործածման վնասակար հետևանքով:

Կա պատճառահետևանքային կապ ալկոհոլի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների, այլ սոմատիկ հիվանդությունների միջև։

2023 թվականի վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այլ փաստեր ալկոհոլի գործածման վնասակար հետևանքների մասին՝

 https://www.who.int/health-topics/alcohol#tab=tab_2


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն