Նիկոլը թվիթերում երկու գրառում արեց, որը կարող էր անել միայն Ադրբեջանի դեսպանը. Հրանտ Ավետիսյան
Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի թրաշվելու հակառակ կողմը: Հինգ օր առաջ, երբ ամբողջ մեդիադաշտը լցված էր նիկոլի սափրված նկարներով, նիկոլը թվիթերում երկու գրառում արեց, որը կարող էր անել միայն ադրբեջանի դեսպանը: Իսկ որպեսզի իրեն հետևող անգրագետ մասսան շարունակի մտածել, որ նիկոլը «սուրբ» ա, այդ գրառումները արվել են անգլերեն:
Հիմա ներկայացնեմ հայերեն տարբերակը.
«Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում է արվել 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին։ Սույն սահմանադրական ակտով իր հերթին հղում է արվում 1918 թ. մայիսի 28- ին ընդունված Ադրբեջանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագրին։ Ըստ որի էլ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ ինչպես նաև Արարատի, Արմավիրի մարզերի որոշ հատվածներ, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի և Շիրակի մարզերը որոնք կազմում են ՀՀ տարածքի մոտ 60 տոկոսը, ընդգրկված են Ադրբեջանի տարածքում»։