Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է, իսկ որպես դրանից դուրս գալու տարբերակ Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։

Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է, իսկ որպես դրանից դուրս գալու տարբերակ Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները։

Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է մեծացնել զինված ուժերին հատկացվող գումարները՝ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ կնքելով հատկապես Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։

Ստեղծված իրավիճակում, անվտանգության համակարգում հրատապ միջոցառումների անհրաժեշտություն կա, իսկ հապաղելու դեպքում արդեն իսկ առկա ճգնաժամն առավել խորը բնույթ կստանա՝ իր հետ բերելով նոր կորուստներ»,-  գրել է նա։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն