Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք. այն զգացվել է նաեւ Լոռիում եւ Տավուշում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ եւ արեւելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ: