Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաև մյուս համայնքների վրա: Այս մասին գրել է է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ինչ է տեղի ունենում։

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատների վայր դնելուց հետո գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչև նոր ընտրությունները, այլ ՔՊ-ի անդամների և "համակիրների" միջև ներքին ընտրություններ է անցկացնում։

Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին և ոգուն հակասող որոշում է կայացնում։

Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է և, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում,  ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ»,- մանրամասնել է քաղաքագետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն