Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ քացաքացին ներկայացնում է, որ իրեն դեպորտ են արել Ռուսաստանից և ինքը վերադարձել է Հայաստան, բայց 7 երեխաները՝ փոքրը 7 ամսական, ու կինը գտնվում են Ռուսաստանում, ովքեր ևս շուտով կգան Հայաստան:

Բազում տեղեր է դիմել՝ մինչև աշխատանքի տեղավորվելը աջակցություն ստանալու համար, բայց ոչ ոք չի ուզում աջակցել.

«Դիմել եմ վարչապետի աշխատակազմին, սոցապ նախարարությանը, ՄԻՊ-ին, բարեգործական հիմնադրամներին, բայց ոչ ոք գոնե 1 ամսով չի տալիս ինչ-որ հնարավորություն՝ գոնե ժամանակավոր կացարան, ֆինանսական աջակցություն՝ մինչև աշխատանքի տեղավորվենք: Բողոքում են, որ ժողովուրդը երկրից գնում է, հիմա 7 երեխայի հետ հետ ենք գալիս, բայց ոչ ոք չի ուզում աջակցել: Ես քաղաքապետարանի մոտ հացադուլ եմ հայտարարել: Այստեղից չեմ գնալու, մինչև իմ հարցին լուծում տրվի»,- նշեց քաղաքացին՝ հորդորելով բարձրացնել այս հարցը, որ «մարդիկ իմանան, որ Հայաստան գալ պետք չի, պետությունը ոչնչով չի աջակցում»:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն