Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 256 մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 234 814 է, մահվան դեպքերինը՝ 5838
Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 256 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234 814-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4702 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1136 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5838-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 188 է, ընդհանուր առողջացածներինը՝ 222 801, փաստացի բուժվողներինը՝ 6175: Մեկ օրում արվել է 5415 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 440 147 թեստ: