Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան,  որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է  բրոնզե մեդալի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է  4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն  Սարգսյանը  Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն  Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանն  Արարատի մարզի Նորաշենի  միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան):  Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ  Ռուբեն  Սարգսյանը։

2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված այն անցկացվել է առցանց:  Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար հեղանակով միացել է Երևանի Քվանտ վարժարանից:

Օլիմպիական թիմը ղեկավարել  են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

 Նշենք, որ նախկինում Հայաստանի դպրոցակենները  չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն