Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։

2024 թվականի մայիսին հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Հունական կողմի աջակցությամբ մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել են Հայաստան, և այս պահին իրականացվում են կամրջի տեղադրման վերջին աշխատանքները։

Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում»,- գրել է նախարարը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն