Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկուտից Վարդենիս համայնքը զգալի վնասներ է կրել:

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը:

Մեծապես տուժել է նաեւ գյուղնշանակության վարելահողերում առկա 90 հեկտար ցորենի, 67 հեկտար գարու, 94 հեկտար կարտոֆիլի, 54 հեկտար խնձորի եւ 45 հեկտար տանձի բերքը: Վնասվել են նաեւ ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, կտուրներ: Համապատասխան գերատեսչություններն արդեն իրազեկվել են կարկտի հասցրած վնասների մասին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն