«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ միջին նորոգման աշխատանքների մասին
2025 թվականի հունվարից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացնում ՀՀ տարբեր ավտոճանապարհներին. ուսումնասիրվում է ճանապարհային ծածկը։
Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ տարվա ընթացքում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։
Միջին նորոգման աշխատանքների շնորհիվ հնարավոր է քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։
Աշխատանքի մանրամասները՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած տեսանյութում: