«Երևանը կարդում է»․ գրական-երաժշտական միջոցառում՝ մայրաքաղաքում
Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլորին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։
Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ տեղի կունենա համերգ, որի ընթացքում ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։
Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ և արտիստներ։
Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը հասանելի կլինեն մինչև երեսուն տոկոս զեղչով: