Հայհիդրոմետը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 12-18-ը (2025թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 18-ին,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,

◾️ Շենգավիթում՝ փետրվարի 17-ին և 18-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․

◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 17-ին

◾️ Կենտրոնում՝ փետրվարի 12-ին և 13-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն