Երևանի Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 26-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Ֆիզկուլտուրնիկների, Ս.Մերգելյան /Այգեստանի 5, Թ.Ավդալբեգյան /Այգեստանի 4, Գ. Չուբարյան /Այգեստանի 3, Շարա Տալյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: