Առաջիկա 5  օրերին  ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:Այս մասին նշում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայրաքաղաքում օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Օգոստոսի 17-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Մարզերում այսօր և վաղը երեկոյան ժամերին, 20-ից 21-ը` կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օգոստոսի 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Օդի ջերմաստիճանը 17-ից 18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն