Մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն