Քրիստինա Վարդանյանը, որը ոլորտի ճանաչված բարձրակարգ մասնագետ է, շարունակում է նախկինի նման զբաղեցնել ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ նախկին տնօրենի ազատումից հետո ժամանակավորապես կատարում է տնօրենի պարտականությունները՝ շարունակելով մնալ փոխտնօրենի հաստիքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառված այն լուրին, թե Հայկ Մարությանն օրենքի խախտումով իր կնոջ ընկերուհուն պաշտոն է տվել։

«Մի շարք լրատվամիջոցներ այսօր «Մամուլի տեսություն» բաժնում տարածել են դեղին թերթերից մեկի ապատեղեկատվությունը, թե իբր, օրենքի խախտումով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ է նշանակվել Քրիստինե Վարդանյանը, որը, ըստ հրապարակման, չի կարող այդ պաշտոնը համատեղել Երեւանի ավագանու անդամի պարտականությունների հետ:

Իրականությունը հետեւյալն է.

Քրիստինա Վարդանյանը, որը ոլորտի ճանաչված բարձրակարգ մասնագետ է, շարունակում է նախկինի նման զբաղեցնել ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ նախկին տնօրենի ազատումից հետո ժամանակավորապես կատարում է տնօրենի պարտականությունները՝ շարունակելով մնալ փոխտնօրենի հաստիքին: Հետեւաբար, ավագանու անդամի մանդատից հրաժարվելու անհրաժեշտություն չկա: 

Որպես այս բամբասանքը հերքող եւս մի փաստ, նշեմ, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը մոտ օրերս տնօրենի նոր ժ/պ կունենա, եւ դա Քրիստինե Վարդանյանը չէ:

Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին խնդրում եմ զերծ մնալ դեղին մամուլի բամբասանքները տարածելուց»,- գրել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն