Xiaomi ընկերությունը 15-ամյակի կապակցությամբ պաշտոնապես ներկայացրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը՝ YU7-ը, հայտնում է CarNewsChina-ն։ YU7 մոդելի երկարությունը շուրջ 5 մետր է, լայնությունը՝  շուրջ 2 մետր, բարձրությունը՝ 1, 6 մետր, անիվային բազան՝ 3 մետր:

Մեքենան հասանելի է երեք տարբերակով՝ հետևի քարշակով, լիաքարշակ Pro և բարձրակարգ Max: Հետևի քարշակով տարբերակն ունի 319 ձիաուժ հզորություն, 528 Նմ պտտող մոմենտ և 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,88 վայրկյանում։ Pro տարբերակն ունի երկու շարժիչ՝ 496 ձիաուժ ընդհանուր հզորությամբ, 690 Նմ պտտող մոմենտ, 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,27 վայրկյանում: Max տարբերակն ունի 690 ձիաուժ հզորություն, 866 Նմ պտտող մոմենտ և մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 3,23 վայրկյանում:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն