Օգոստոսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից։

Մասնավորապես՝ խարդախության՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 22, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ընտանեկան բռնության եւ սառը զենք կրելու՝ 5-ական, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, սպանության եւ բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն