Ելնելով Հայաստանի շուրջ եւ նրա սահմանին տիրող լարվածությունից՝ առաջարկում ենք փակ կամ բաց քննարկում անցկացնել պատասխանատու անձանց մասնակցությամբ։ Այս մասին օգոստոսի 17-ին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Քննարկման անհրաժեշտությունը, նրա խոսքով, կապված է սահմանին իրադրության մասին հակասական տեղեկության առկայության հետ։ «Առաջարկում ենք քննարկում անցկացնել, իմանալ իրավիճակի մասին եւ ցրել հասարակության մտահոգությունները»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծությունների հետեւանքով զոհվել է երկու հայ զինծառայող։ Պատասխան գործողությունների արդյունքում թշնամու կրակը դադարեցվել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն