Մեսսին «Բարսելոնայի» հետ պայմանագիր կստորագրի մինչև 2023 թվականը, բայց քիչ աշխատավարձով
Հարձակվող Լիոնել Մեսսին կմնա «Բարսելոնայում»:
El Confidencial-ի համաձայն՝ արգենտինացին արդեն համաձայնեցրել է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտային, որ նա պայմանագիր կստորագրի մինչև 2023 թվականը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Լապորտան և Խորխե Մեսսին՝ հարձակվողի հայրը և գործակալը, բանակցում էին և համաձայնության գալիս ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ: Երկու կողմերն էլ ցանկանում են հնարավորինս շուտ նոր համաձայնագիր կնքել:
Հաղորդվում է, որ դեռ հայտնի չէ, թե նոր պայմանագրով որքան կվաստակի Մեսսին «Բարսայում»: Նրա աշխատավարձի չափը կախված կլինի աուդիտի արդյունքներից: Այնուամենայնիվ, արդեն պարզ է, որ արգենտինացին գնալու է ավելի ցածր աշխատավարձերի:
Անցած մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը կրկին դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ մրցաշարի 35 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ: