Գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Արմեն Չարչյանին
Գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին՝ araratnews.am-ին հայտնեցին դատախազությունից։
Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանին։