«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը ռոմանտիկ երեկո է անցկացրել Օքսֆորդշիրում՝ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, հաղորդում է «The Sun»-ը։ Աղբյուրի համաձայն՝ 45-ամյա Քարդաշյանը շաբաթ օրը Լոս Անջելեսից իր անձնական ինքնաթիռով ժամանել է Ուիթնիում գտնվող ակումբ՝ Հեմիլթոնի հետ հանգստյան օրերն անցկացնելու համար։ Հանգստի ընթացքում տեղի է ունեցել ռոմանտիկ ընթրիք մասնավոր ռեստորանում և զույգի համար մերսում սպա կենտրոնում։ Զույգը հյուրանոցից դուրս է եկել կիրակի առավոտյան։ Հեմիլթոնը Քարդաշյանին ճանաչում է երկար տարիներ և ընկերություն է արել նրա նախկին ընկերոջ՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Սակայն նրանք նախկինում երբեք ռոմանտիկ հարաբերությունների մեջ չեն եղել։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն